Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ճամբար՝ տղաների անձնային որակների կատարելագործման համար

Ճամբար՝ տղաների անձնային որակների կատարելագործման համար
14.03.2014 | 19:47

«Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը և ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը համատեղ իրականացնում են «Տղաների անձնային որակների կատարելագործման ճամբար» նախագիծը: Ճամբարը նախատեսված է 13-17 տարեկան տղաների համար:
Ճամբարի ընթացքում տղաները հնարավորություն կունենան մասնակցելու դասընթացների և քննարկումների հետևյալ թեմաներով՝ մարդու իրավունքներ,
առողջ ապրելակերպ, կին-տղամարդ փոխհարաբերություններ, առաջնորդություն, ինչպես նաև կծանոթանան իրենց համայնքների խնդիրների լուծմանն ուղղված նախագծերի մշակման և իրականացման հմտություններին:
«Տղաների անձնային որակների կատարելագործման ճամբար» նախագծի ամբողջ ընթացքում մասնակիցների հետ աշխատելու են 12 ջոկատավար (6 հայ, 6 ամերիկացի), որոնք ճամբարի ավարտից հետո մասնակիցների հետ շարունակելու են աշխատել նրանց անհատական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Դիտվել է՝ 2512

Մեկնաբանություններ